ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՀԱՊԿ ղեկավարներն աջակցել են Ղարաբաղի վերաբերյալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված պայմանավորվածություններին

ՀԱՊԿ ղեկավարներն աջակցել են Ղարաբաղի վերաբերյալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված պայմանավորվածություններին
15.10.2016 | 10:12

ՀԱՊԿ պետությունների ղեկավարները իրենց ընդունած հայտարարության մեջ աջակցություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքներին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի երեւանյան նստաշրջանի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գործընկերները աջակցություն են հայտնել այս տարի Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան խնդրին նվիրված գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիայի կանխմանը, իրավիճակի կայունացմանը ու խաղաղ գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծմանը։

«Նստաշրջանի ժամանակ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժ կիրառելու սպառնալիքի անթույլատրելիության, պետություններրի տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»,- հայտնել է նախագահը։

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ